Անի Քոչարյանի համացանցային հարթակը վերջին օրերին լի է որդուն ուղղված մաղթանքներով։ Դերասանուհու հարազատները, ընկերներ, կոլեգաները և անգամ անծանոթ մարդիկ բարի ծառայություն են մաղթում նրա որդուն։

Անիի որդին զորակոչվել է Հայոց բանակ հունարին։ Օրերս դերասանուհու ընտանիքը այցելել է նրան։ Անին լուսանկարներ է ներկայացրել, որտեղ որդու հետ է։ Մայրն անչափ կարոտում է որդուն։ Նրա բոլոր աղոթքներն առ Աստված միայն խաղաղ հայրենիք ունենալու մասին է։

Անին հերթական հրապարակումն է կատարել, որտեղ կրկին որդու՝ Աբելի հետ է։ Լուսանկարում մայր և որդի ջերմ գրկախառնված են։

Լուսանկարին կից դերասանուհին գրե է․ «Իմ սիրտ»։ Մենք նույնպես միանում ենք Աբելին ուղղված բոլոր մաղթանքներին։ Զինվորի մայրը բոլոր մաղթանքներին և ջերմ խոսքերին պատասխանել է և նշել, որ անսահման շնորհակալ է օրհնանքների, մաղթանքների համար։

«Խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինվորներին, սեր և ջերմություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է դերասանուհին։