Հասմիկ Խոջյանը շարունակում է ակտիվությունը պահպանել համացանցային տիրույթում և հետևորդների հետ կիսվել իր առօրյայի հետաքրքիր մանրամասներով։

Հասմիկին հղիությունը բնավ չի խանգարում ակտիվ զբաղվել իր գործունեությամբ և ապրել իր բնականոն կյանքով։ Դերասանուհին այս շրջանում սպասում է իիր առաջնեկին և այժմ նախապատրաստական աշխատանքնների մեջ է։

Նա փոքրիկի համար գնումներ է կատարում և անհամբերությամբ սպասում նրա լույս աշխարհ գալուն, որը մեծ երջանկություն է բերելու իր երիտասարդ, փոքրիկ ընտանիքին։

Հասմիկը ամուսնու լուսանկարները չի հանրայնացնում։ Սակայն օրերս դերասանուհին ցույց է տվել, թե ինչ համեղ ուտեստ է պատրաստել ամուսինն իր համար։ Նա որոշել էր կնոջը անակնկալ մատուցել։

Հոլովակին կից Հասմիկը գրել էր, որ մինչ արթնացել է իր ընթրիքային նախաճաշն արդեն պատրաստ է եղել։ «Շնորհակալ եմ, սեր»,- մակագրել էր հոլովակը դերասանուհին։ Հետաքրքրական այդ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։