Արմինե Ճաղարյանի մահը հոգեցունց էր։ Ծանոթ և նույնիսկ անծանոթ մարդիկ ուղղակի չէին կրարողանում հաշտվել կյանքի անարդարության հետ։

Արմինեն ամուսնացել էր և նոր էր ընկղմվում կյանքի ընթացքի մեջ և պետք է երջանիկ լիներ։ Նա դեռ երեխաներ պետք է ունենար և հազարավոր երազանքներ, նպատակներ իրագործեր, սակայն դաժան կյանքը երիտասարդ հաղորդավարուհու կյանքի թելն ուղղակի կտրվեց և րոպեների ընթացքում կանգ առավ ամեն բան։

Կանգ առավ նաև նրա կողակցի՝ Վահե Խաչատրյանի կյանքը։ Վահեն անչափ շատ և մեծ սիրով էր սիրում Արմինեն և իր կյանքն առանց նրա չէր էլ պատկերացնում։

Կյանքը դաժան վարվեց նրա հետ և թողեց առանց իր մեծ սիրո։ Վահեն, ով հայտնի հումորիստ, պրոդյուսեր է, համացանցային տիրույթում վերջերս մի քանի անգամ անդրադարձավ վաղամեռիկ կնոջը։ Իր վերջին մի քանի գրառումները նա նվիրել է կնոջը, որոնք անչափ հուզիչ են։

Վահեն գրառումներից մեկում նշում է․ «Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»։ Այս մասին հուզիչ տեսանյութը դիտեք վարը։