Այսօր սեպտեմբերի մեկն է և ուսումնական տարին արդեն մեկնարկված է։ Այսօր բոլոր աշակերտները, ուսուցիչները, ուսանողներն ու դասախոսները կարոտով լի սրտերով շտապեցին ուսումնական կենտրոններ նոր պատրաստակամությամբ ու ջանասիրությամբ։

Որդուն դպրոց է ճանապարհել նաև Մայքլ Քոթանջյանը։ Նրա որդին՝ Ռաֆայել Քոթանջյան կրտսերը, արդեն առաջին դասարանցի է։ Այսօր նա առաջին անգամ դպրոց է գնացել, ինչի առիթով ընտանիքն անչափ ուրախ է։

Տոնական օրվա առթով Մայքլը լուսանկարներ է հանրայնացրել, որոնց կից գրել է․ «Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։ Իմ Ռաֆաել Քոթանջյանը գնաց դպրոց: Կանաչ ճանապարհ քեզ, իմ հրաշք»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կյանքից հեռացավ Մայքլ Քոթանջյանի հայրը՝ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ Ռաֆայել Քոթանջյանը։

Շնորհավորում ենք կրտսեր Ռաֆայել Քոթանջյանին և բարի երթ ցանկանում՝ մաղթելով բեղուն ուսումնական տարի, նոր գիտելիքներ և բարձր առաջադիմություն։ Իսկ լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։