Իմ ու Վահեի 8 տարին թռավ այնքան արագ, որ կարծես․․․ Լիլիթ Մուրադյանը պատմել է իր և ամուսնու հարաբերությունների մասին


Հաղորդավարուհի Լիիթ Մուրադյանը համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և հետևորդներին պատմում ու ցույց է տալիս իր առօրյայի մանրամասները։

Այս շրջանում Լիլիթի ընտանիքում փոքր-ինչ դժվարին շրջան էր․ երեխաները վատառողջ էին, ապա ինքն ու դուստրը՝ Անդրեան, հիվանդացան ջրծաղիկով։

Սկզբում Անդրեան, ապա Լիլթը և երկուսն էլ հոգեբանորեն ծանր տարան հիվանդությունը։ Հաղորդավարուհին այս ընթացքում իր և Վահեի ամուսնության օրվա կապակցությամբ պատմել է իրենց հարաբերությունների մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Հիշողություններ, որոնք հիմնականում հյուսված են լինում լուսանկարներից։

Իմ ու Վահեի 8 տարին թռավ այնքան արագ, որ կարծես երեկ հանդիպած լինեինք իրար։ Ժամանակը երբեք կանգ չի առնում։ Բռնել ակնթարաթն ու վայելել այն․ սա է երջանկությունը։

Րոպեների և վայրկյանների արանքում լինել ուրախ»։ Հաղորդավարուհու հետևորդները զույգիին շնորհավորել է և ջերմ ու բարի բարեմաղթանքներ են հղել։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և մաղթանքներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: