Լևոն Արոնյանը կյանքի դժվարին փուլից կարողացավ դուրս գալ։ Նրա առաջին ամուսնությունը պատակահակնորեն կանգ առավ, քանի որ կինը վթարի ենթարկվեց և մահացավ։

Նա ամուսնացավ երկրորդ անգամ և այժմ շախմատիստը կարողացել է հաղթահարել ամեն բան և այժմ երջանիկ է։ Շախմատիստն արդեն հայրիկ է։

Փոքրիկը նոր է լույս աշխարհ եկել և մեծ երջանկություն է բերել երիտասարդ ընտանիքին և է՛լ ավելի մեծացրել ծնողների եղած երջանկությունը։ Զույգն արդեն ցույց է տվել փոքրիկին։ Հրաշք դստրիկին ծնողները Զաբել անունն են շնորհել։ Հայտնի շախմատիստի կինը՝ Անիտան, համացանցային տիրույթում այդքան էլ մեծ ակտիվություն չունի, սակայն վերջերս Անիտան սկսել է հրապարակումներ կատարել։

Դրանք փոքրիկի մասնակցությամբ են։ Անիտայի հետևորդներին փոքրիկ Զաբելն ուղղակի գերել է։ Անիտան օրերս դստեր հետ համատեղ մի լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ նոր սերը»։

Անիտայի հետևորդները, ընկերները հրապարակման մեկնաբանությունների հատվածում հիացել են փոքրիկով և ջերմ ու բարի մաղթանքներ հղել գեղեցկուհի մայրիկին և հրաշք Զաբելին։