Իմ մոտ պիտի լինի էրեխես. ո՞վ կխնամի Դեբեդում հայտնված և փրկված փոքրիկ Արևիկին․ տեսանյութ


Դեբեդից դուրս բերված փոքրիկ Արևիկին ճանաչեցին բոլորը։ Նրան մայրն էր նետել, ով այժմ ձերբակալված է։ Աղջնակն այսքան ժամանակ գտնվել է հիվանդանոցում, որտեղ Արևիկը իրեն հրաշալի էր զգում։

Նա բազմաթիվ նվերներ է ստացել՝ խաղալիքներ, հագուստներ և այլն։ Արևիկը բուժանձնակզմի հետ հիանալի հարաբերություններ ունի։

Նա ընկերացել է այնտեղ բոլորի հետ և իրեն շատ լավ է զգում։ Անգամ օգնում է փոքրիկ հարցերում։ Զբոսնում է իր սիրելի բուժքրոջ հետ հիվանդանոցի բակում, ճաշում, քնում և իրեն ապահով զգում։ «Ուրիշ կապվածություն ունեմ։

Շատ կտխրեմ, որ ինքը գնա», — ասում է Արևիկի սիրելի բուժքույրը՝ Ռիման։ Որոշում է կայացվել, որ երեխան կմնա հոր՝ Արթուր Բարսեղյանի մոտ։ Նա բնակվում է Լանջազատ գյուղում և զբաղվում է անասնապահությամբ։

Պնդում է՝ դուստրը պետք է ապրի իր հետ։ Այժմ զբաղված է հայրության ճանաչման գործընթացով։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: