Իմ միավորված ազգ, եկեք չհուսահատվենք, լինենք հպարտ, հավատով լեցուն, անդավաճան մեր ընտրությանը, սկզբունքներին ու մեր երկրին


Մեր հպարտ Հայ ազգ, խնդրում եմ չհիասթափվել մեր կատարած հեղափոխությունից.նախ պետք է փոխենք մեր մտածողությունը, այնուհետև կարգ ու կանոնը պահանջենք իշխանություններից

Ժողովուրդ ջան,մեր հպարտ Հայ ազգ, խնդրում եմ չհիասթափվել մեր կատարած հեղափոխությունից: Հեղափոխությունն արել ենք մենք, ու մենք էլ մինչև վերջ պետք է հավատանք ու պաշտպանենք այն:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե Շահպազյանը:

Իմ միավորված ազգ, մենք ինքներս նախ և առաջ պետք է մեր մեջ փոխենք մտածողությունը, գնահատենք, արժևորենք այն ամենն ինչ ունենք, կրթենք ինքներս մեզ և մեր երեխաներին, այնուհետև կարգ ու կանոնը պահանջենք մեր իշխանություններից:

Եկեք չհուսահատվենք և թերահավատորեն չնայենք մեր իրականությանը: Լինենք հպարտ, հավատով լեցուն, անդավաճան մեր ընտրությանը, սկզբունքներին ու մեր երկրին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!