Իմ Մելանը… Աշոտ Ղազարյանը կնոջ հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել․ տեսանյութ


Աշոտ Ղազարյանը բոլոր ժամանակներում սիրելի արտիստ է։ Տևական շրջան է, ինչ դերասանը էկրաններին չի երևում, բայց փոխարենը նա ակտիվություն է ցուցաբերում համացանացյին տիրույթում։

Աշոտ Ղազարյանը իր գրեթե բոլոր հարցազրույցների ժամանակ կնոջ մասին խոսում է մեծ սիրով ու ջերմությամբ, պատմում նրա մասին։ Տարիները նրանց սերը չի խամրեցրել և ինչպես դերասանն է հաճախ ասում՝ սերն ավելի է շատացել։ Աշոտն ու Մելանյան երիտասարդ ընտանիքների համար լավագույն օրինակն են։

Աշոտ Ղազարյանն  այս օրերին հայրենիքում չէ։ Նա գտնվում է Ամերիկայում, որտեղից էլ կնոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ Մելանը․․․»։

Ընդամենը երկու բառ, բայց անսահման սեր և ջերմություն։ Լուսանկարում նրանք ջերմորեն ժպտում են և ասես վայելում պահը։ Մեկնաբանություններում կարելի է հանդիպել օգտատերերի անչափ ջերմ ու անկեղծ խոսքերը և անվերջ հիացմունքը։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել ինչպես նոր հրապարակումը, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: