«‎Իմ հիվանդությունը գլուխ է բարձրացրել․․․»‎‎․ Լիլիթ Բասյան


Լիլիթ Բասյանը, ով բավականին հայտնի դիետոլոգ է, շատ ակտիվ է համացանցային տիրույթում և այն կիրառում է աշխատանքային գործունեությունն ընդլայնելու նպատակով․ գովազդում է սեփական սննդի արտադրությունը, որի միջոցով էլ նիհարեցնում է հաճախորդներին։

Այս ամենից զատ Լիլիթը բավականին անկեղծ է հետևորդների հետ և բազմիցս նշել է, որ անչափ շատ է սիրում նրանց և ամեն բան անում է, որպեսզի նրանց օրը լցնի և, առհասարակ, իր էջը հետաքրքիր դարձնի նրանց համար։

Լիլիթը նրանց հետ կիսվում է նաև կենցաղային հարցերով։

Մի առիթով պատմել է, որ տան մաքրություն իր մոտ վերածվել է հիվանդության և ժամանակ առ ժամանակ կարող է գլուխ բարձրացնել։

Եվ ահա օրերս դիետոլոգը հետևորդների հետ կիսվել և հայտարաել է, որ իր հիվանդություն ասես կրկին գլուխ է բարձրացրել, այնուհետև խնդրել է հետևորդներից՝ եթե վերջիններս գիտեն դրա համար նախատեսված որևէ դեղամիջոց, ապա անպայման ասեն իրեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: