«Իմ հարազատ Արցախ»․ Նազիկ Ավդալյանն Արցախում է․ ահա թե ինչ լուսանկարներ է հրապարակել նա


Նազիկ Ավդալյանը շարունակում է ակտիվ մնալ համացանցային հարթակում։ Նա հրապարակումներ է կատարում և սիրով կիսվում իր օրվա գեղեցիկ իրադարձություններով։

Երբեմն էլ կիսվում է ընտանեկան լուսանկարներով, պատմում որդու մասին և ցույց տալիս, թե ինչպես է մեծանում նա։ Սպորտսմենուհին այժմ չի զբաղվում մեծ սպորտով։ Կյանքի այս շրջանում Նազիկը սպորտի մասին ունեցած իր բոլոր գիտելիքներն ու ներուժը փոխանցում է ապագա սերնդին։

Նա դասախոսում է համալսարանում և փորձում կրթել ապագա սերնդին։ Այս օրերին Նազիկ Ավդալյանն այցելել է Արցախ։

Նա այնտեղից գեղեցիկ, հրաշալի լուսանկարներ հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես է օրն ացկացրել այնտեղ։ Լուսանկարներին կից Նազիկը գրել է․ «Իմ հարազատ Արցախ»։ Նա գտնվել է Ստեփանակերտում։

Լուսանկարներում նկատելի է արցախյան հրաշալի եղանակը և իհարկե ջերմ ու հյուրընկալ արևը։ Մենաբանություններում ջերմագին խոսքեր են հղել սիրելի սպորտսմենուհուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: