Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Հայկոյի ծննդյան օրն է։ Երգիչն այսօր կդառնար 49 տարեկան։ Սակայն ճակատագիրը դաժան գտնվեց և Հայկոն անժամանակ հեռացավ կյանքից։

Նրա մահվան հետ չեն կարողանում հաշտվել անգամ երգչին անծանոթ մարդիկ, իսկ հարազատները, ընկերներն ուղղակի խենթանում են։ Սիրված կոմպոզիտորի ծննդյան առիթով հուզիչ հրապարակում է կատարել Անահիտ Սինոնյանը։

Նա հանրայնացրել է Հայկոյի և որդու՝ Արմանի համատեղ լուսանկարը, որին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»։ Լուսանկարում Արմանը շատ փոքրիկ է, իսկ Հայկոն հիանում է որդով։

Անահիտը Հայկոյի մահից հետո երբեմն խոսում է նրա բացակայությունից, հուզիչ պատմություններ պատմում և հուզում հետևորդներին։ Նրա համար բարդ է միայնակ մեծացնել որդուն։

Սակայն հաճախ է նշում, որ նրա ներկայաությունը թե՛ ինքը և թե՛ Արմանը մշտապես զգում են։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք այս մասին դիտել առավել մանրամասն։