«Իմ հայրը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել․․․»․Սպիտակցի Հայկոյի որդին զայրացել է


Սպիտակցի Հայկոն հաճախակի է հրավիրվում հասարակական միջոցառումների ելույթ ունենալու։ Իսկ պետական միջոցառմանը (Սահմանադրության օր) մասնակցելու համար վերջերս երգիչը հասարակության որոշ հատվածի կողմից քննադատվեց։

Այս թեմային է անդրադարձել հայտնի երգչի որդին, ով ուղղակի չի կարողացել այլևս լռություն պահպանել և համացանցային իր հարթակում գրել է, որ իր հայրը սովորոկան հայ արտիստ է և չի պատկանում քաղաքական ինչ-որ թևի։

«Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղայա, ով արդեն 30 տարի ա երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ծնունդներ է ծաղկեցրել: Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ:

Իմ հերը երգիչ ա, սովորական հայ արտիստ»,- մասնավորապես գրել է երգչի որդին և փորձել լռեցնել անհիմն քննադատողներին, ապա շարունակելով, նշում է, որ հայրիկին «աստղայինը չտարավ» անգամ այն ժամանակ, երբ իր եգերը միջազգային ճանաչում ստացան։

«Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ: Ինքը Ձեր Հայկոն ա, Ձեր Սպիտակցի Հայկոն: Աստված ձեզ պահապան, ժողովուրդ ջան: Հ.Գ. Պա՛պ ջան»,- ավարտել է գրառումը Սպիտակցի Հայկոյի որդին։


Понравилась статья? Поделиться с друзьями: