Երգչուհի Լիլուն արդեն հինգ տարի և ավելի է, ւնչ բնակություն է հաստատել Ամերիակյում։ երգչուհին արդեն երկու բալիկ ունի՝ Ռոբերտը և մի քանի ամսական դուստրը՝ Մարիան։ Երչուհին դեռ զբաղված է երեխաների խնամքով և նոր երգեր չի ներկայացնում, սակայն դա երկրպագուներից հեռու մնալու պատճառ չէ, նա սոցիալական հարթակում ակտիվ շփումներ է կազմակերպում և սերտ կապ պահպանում երկրպագուների հետ։

Այսօր երգչուհին մի լուսանկար է ներկայացրել իրեն շատ մտերիմ մի անձնավորության հետ և պատմել երկրպագուներին նրա մասին։ Նա գրել է․ «Մի քիչ ուզում եմ պատմեմ քո մասին։ Մեզ ծանոթացրեցին, պիտի աշխատեինք միասին, բայց առաջին հայացքից ինձ չսիրեց:

Ասել էր̀ էս ձևիստի հետ պիտի աշխատե՞մ, բայց հետո էտ ձևիստը իրան ցույց տվեց իրական ձևիստներին, անցան տարիներ և ոչ մի օր առանց իրար չանցկացրեցինք, իմ կյանք մտավ վերջապես իմ երազած մարդը, ում ես հավատացի և սիրեցի իմ անձի պես։ Մի օր էս Քիմը Քարդաշյան ( նենց եմ ասում ոնցոր հոպարիս աղջիկն ա)։

Եկավ Հայաստան, կարծում եմ բոլորն են հիշում, ամբողջ ազգով հետևում էինք̀ ուր գնաց, ինչ արեց, ու որոշեց որ պետք ա գնա Երուսաղեմ իր երեխաներին կնքելու ու տենց Լիլինան էլ ասեց, որ երազում է գնալ Երուսաղեմ. գոնե մեկը լիներ, իրեն տաներ կնքեր, ու ես 2 օրից իրան ասեցի̀ ճամպրուկդ պատրաստի դու գնում էս Երուսաղեմ կնքվելու: Իհարկե Աստված մեզ կապեց խաչով, բայց մենք մինչև այդ էլ դարձել էինք հարազատներ։ Սիրում-միրում տենց բաներ չեմ ասում գիտես, իմ սերը դու ամեն օր էս տեսնում, ես հեռու եմ ֆիզիկապես, բայց դու զգում ես իմ ներկայությունը ամեն օր։

Հա չմոռանամ ասեմ մեր պատերազմները աննկարագրելի են․․․ահավոր աաաա, բայց ես կմեռնեմ առանց քեզ ու քո կռիվների։ Ուղղակի վերջում մաղթում եմ, որ ամեն մարդ իր կյանքում ունենա Լիլինա, ով մարդկային ամենաբարձր արժեքներն ունի։ Շնորհավոր ծնունդդ, առողջ լինես»։