«Իմ կյանքում կա մի անուն, որ տալիս եմ սիրով, քնքշանքով կամ ծայրաստիճան բռնկված ու գոռալով»․ Ավետ Բարսեղյան


Տաղանդաշատ և ժամանակի երգերի խոսքերի պահանջված  հեղինակ Ավետ Բարսեղյանը նոր հրապարակմամբ է հանդես եկել։

Ավետը մշտապես խուսափել է դստեր լուսանկարը հրապարակել։ Իսկ եթե անգամ ստացվել է այնպես, որ հանրայնացվել է այն, ապա աղջնակի դեմքը մշտապես փակ է եղել։

Այսօր Ավետի դստեր՝ Լուսեի ծննդյան օրն է և երջանիկ հայրիկն այդ առիթով  հրապարակել է հնգամյա  փոքրիկի ․լուսանկարը և կից շնորհավորական գրառմամբ հանդես եկել, որտեղ պատմել է վերջին հինգ տարիների իր երջանկացած կյանքի և  քնքուշ ու անչափ սիրելի դստեր մասին։

Նա գրել է․ «Արդեն 5 տարի իմ կյանքում կա մի անուն, որ տալիս եմ սիրով, քնքշանքով` Լուսես… կամ ծայրաստիճան բռնկված ու գոռալով` Լուսեեեեեեեեեեեեե՛՛՛… Աստված իմ, շնորհակալ եմ Լույսի ու Սիրո համար…

Լուսես, շնորհավոր 5 տարեկանդ»: Հայրիկի յուրօրինակ շնորհավորանքին միացել են բազմաթիվ օգտատերեր, Ավետի հարազատները, ըներները և հանդես եկել ջերմագին ու բարի մաղթանքներով։


Понравилась статья? Поделиться с друзьями: