Արդեն օրեր շարունակ քննարկվում է Մենչի ավագ դստեր նշանադրությունը։ Ամեն ինչ գեղեցիկ և շքեղ էր կազմակերպված և այս ամենից զատ հանրայնացված կադրեից անմիջապես աչք էր զարնում Էլինայի երջանկությունից փայլող աչքերը։

Այո՛, աղջիկը երջանկությունից սավառնում էր։ Նա անգամ խոսեց այդ մասին և նշեց, որ հավատը չի գալիս և ուրախությունից ու երջանկությունից օրեր շարունակ չի կարողացել ուտել և անգամ քնել։

Նշանադրության արարողությունից հետո Էլինան ինսթագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել և պատասխանել հետևորդների հարցերին։

Սակայն հարցերից մեկը կարծես թե նրան դուր չէր եկել։ Բանն այն է, որ Էլինային հարցրել են՝ արրդյո՞ք նա փոքր չէ նշանադրվելու հմար։ Հիշեցնենք, որ Էլինան տասնութ տարեկան է։

Այս հարցին նա կտրուկ պատասխանել է հետևյալ կերպ․ «Բայց մենք դեռ չեն պլանավորում ամուսնանալ և երկրորդ՝ իմ կյանքն է, և ես եմ որոշում ինչ անել»։ Ստորև առաջարկում ենք դիտել տեսանյութ այս մասին։