Օրերս Գոհար Ավետիսյանը նշել է որդու՝ Գասպարի երկուամյակը։ Գասպարն հայտնի ծնողների այն զավակներից է, ում մանկությունն անցնում է հանրության առաջ։

Կան ծնողներ, ովքեր թաքցնում են երեխաներին հանրությունից, սակայն դա Գոհարի համար չէ։ Նա իր կյանքի բոլոր մանրամասները ցույց է տալիս հանրությանը, այդ թվում՝ որդուն։

Գոհարը դիմահարդարման ոլորտում հաջողություններ գրանցած այն երիտասարդ կինն է, ում դուր է գալիս ճոխությունը և երբեք էլ այդ մասին չի թաքցնում։ Որդու տարեդարձին ընդառաջ երջանիկ մայրիկը գեղեցիկ ֆոտոշարք էր նախապատրաստել, որտեղ մայր և որդի ներկայացել են սև գույնի հագուստներով։

Իսկ օրն անցկացրել են Գոհարի հայրիկի տանը, որտեղ նրանց դիմավորել են հարազատները և ընկերները։ Փոքրիկի տարեդարձին հայրիկը ներկա չի գտնվել։ Հիշեցնենք՝ ամիսեր առաջ Գոհար Ավետիսյանը հայտարարեց, որ ամուսնալուծվել է։

Գեղեցիկ և յուրօրինակ ֆոտոշարքը ներկայացնում ենք նյութին կից։ Ֆոտոշարքը Գոհարը մեկնաբանել էր հետևյալ կերպ․ «Իմ կյանքի գլխավոր տղամարդ»։