Ինչպես արդեն տեղեկացրել էինք օրեր առաջ, Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Համավարակի հայտնաբերման դեպքում առաջին քայլը, որ պետք է արվի՝ ինքնամեկուսացումն է։

Երգչուհին այս պահին ինքնամեկուսացման մեջ է գտնվում, սակայն օրերը մենակ և տխուր չեն անցնում, քանի որ նա մեկուսացված է ընտանիքի հետ միասին։ Լևոն Քոչարյանը համացանցային իր հարթակում նույնպես տեղեկացրել էր, որ մեկուսացված է։

Արդեն հասկանալի է դառնում, որ նրանց մոտ մեկուսացումը ձանձրալի չի լինի։ Ընտանիքը ջերմ և հաճելի օրեր է անցկացնում։ Սիրուշոն իրենց անցկացրած հաճելի պահով կիսվել է համացանցային իր հարթակում։

Լուսանկարում նրանք ընտանիքով են. ամուսինները հատակին նստած խաղում են երկու տղաների հետ։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Իմ կարանտինի ընկերները: 24 ժամ միասին։ Քովիդի դրական կողմը»։

Սիրուշոյին և նրա ընտանիքի բոլոր անդամներին առողջություն ենք մաղթում և, իհարկե, ժամանակի հետքրքիր անցկացում։