«Իմ խաչը միշտ իմ հետ ա․․․»․ ո՞վ է Ալեքսանդր Բաբասյանի խաչը


Սիրված դերասան Ալեքսանդր Բաբասյանը տարիներ առաջ կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանի հետ  ամուսնալուծվեց։

Զույգը համատեղ կյանքում ունեցել է մեկ որդի, ով արդեն դպրոցահասակ տղա է։

Ծնողների բաժանումից երեխան, ում հայրը անվանակոչել է հենց իր անունով՝ Ալեքսանդր, չի տուժել։

Նա շարունակում է հավասարապես շփվել թե՛ մոր և թե՛ հոր հետ։ Դերասանը  օրվա մեծ մասը որդու հետ է անցկացնում, քանի որ վերջին շրջանում նրանք սկսել են միասին գնալ աշխատանքի։

Բանն այն  է, որ որդին հայրիկի հետ նկարահանվում է սերիալում, որտեղ  վերջինս կերտում է հոր մանկությունը։ Հարցազրույցներից մեկում դերասանը նշել էր, որ որդուց լավ ոչ  ոք չէր կարող կերտել իր մանկությունը ։ Խոսքը Ելենա Արշակյանի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի մասին է։

Ալեքսանդր Բաբասյանն այսօր կրտսեր Ալեքսանդր Բաբասյանի հետ համատեղ լուսանկար է ներկայացրել ինսթագրամյան իր հարթակում և կից կատարել գրառում։ Նա գրել է․ «Իմ խաչը միշտ իմ հետ ա․․․»։


Понравилась статья? Поделиться с друзьями: