«Իմ լուսավոր տիեզերք… ինձ դարձրիր ամենաերջանիկն աշխարհի…»․ Արաբո Իսպարյանի ընտանեկան հուզառատ հրապարակումը


Արաբո Իսպիրյանը, ով ակտիվ է համացանցային տիրույթում, երբեմն հանդես է գալիս ընտանեկան ջերմ դրվագնների հրապարակմամբ։

Սիրված և տաղանդավոր երգչի որդին պակաս սիրված ու տաղանդավոր չէ։ Արաբոն երկու երեխաների հայր է և սիրով է ցույց տալիս նրանց լուսնկարներն ու այդ կերպ արտահայտում իր սերն ու զգացմունքները ուղղված նրանց։ Երջանիկ  հայրիկն այսօր ուրախությամբ հայտնել է, որ ընտանիքում օրը տոնական է։

Բանն այն է, որ ընտանիքը տոնում է առաջնեկի տարեդարձը։ Արաբո Իսպիրյանը հանրայնացրել է ընտանեկան լուսանկար և կից գրել․ «Մեր սիրո առաջին պտուղ , իմ լուսավոր տիեզերք… Քո գալով ինձ դարձրիր ամենաերջանիկն աշխարհի…Ծնունդդ շնորհավոր աղջիկս, մեր հրեշտակ…»։

Հրապարակման մեկնաբանությունների դաշտն անմիջապես ողողվել է ջերմ գրառումներով։ Երգչի հարազատները, ընկերները և երկրպագուները ջերմորեն շնորհավորել են հրաշք աղջնակի ծննդյան օրը և լավագույն մաղթանքներով հանդես եկել։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և խաղաղ մանկություն ցանկանում փոքրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!