Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Հայկ Պետրոսյանը ամիսներ առաջ հայր է դարձել։ Ուրախալի լուրի մասին դերասանը ամիսներ շարունակ նախընտրել է լռել։

Սակայն վերջ ի վերջո այդ մասին պարզ դարձավ, և լուրն արագորեն տարածվեց համացանցային հարթակներում։ Հայկի երկրպագուներն իրենց մեծ ուրախությունը հայտնեց այս առիթով և անկեղծորեն կիսեցին դերասանի երջանկությունը։

Այս բուռն քննարկումներից հետո Հայկը Հունիսի մեկի առիթով համացանցային իր հարթակում ջերմ լուսանկարի հրապարակմամբ հանդես եկավ, որին կից շնորհավորական գրառում կատարեց և ներկայացրեց իր ընտանիքը։

Լուսանկարում Հայկ Պետրոսյանն է իր փոքրիկ ու գեղեցիկ ընտանիքով՝ նոր համալրված ընտանիքով։ Փոքրիկն ընդամենը մի քանի ամսական է և ծնողների հետ գտնվում է բնության գրկում։

Դերասանը լուսանկարին կից մասնավոապես գրել է․ «Իմ ընտանիք … Շնորհավոր բոլոր երեխաների պաշտպանության տոնը»։ Մեկնաբանություններում Հյակի հետևորդները հիացել են ընտանիքով և ջերմ ու բարի մաղթանքներով հանդես եկել։