«Իմ ընտանիքի ուժեղ կանայք»․ Լիլիթ Մուրադյանը մայրիկի, քույրիկի, հորաքրքջ և մորաքրոջ հետ․ ահա թե ովքեր են նրանք


Լիլիթ Մուրադյանը բացի նրանից, որ հրաշալի հաղորդավարուհի է, նա նաև շատ լավ բլոգեր է։ Ժամանակակից այս մասնագիտությունը հաղորդավարուհին հիանալի է յուրացրել։ Նա հազարավոր հետևորդներ ունի, որոնց համար օրն իսկապես լեցուն է դարձնում՝ բարձրացնելով հետաքրքրական թեմաներ։

Լիլիթը նաև ներկայացնում է իր ընտանիքի անդամներին, պատմում նրանց մասին և ցույց տալիս, թե ընտանիքում ինչպես են կազմակերպվում իրենց սովորական օրերը և, իհարկե, տոնական օրերը։

Երկու երեխաների մայրը նաև հաճախ է խոսում երեխաների խնամքի և դաստիարակության վերաբերյալ թեմաներով, ինչն իսկապես գրավում է հետևորդներին։

Լիլիթը երբեմն էլ խորհուրդներ է հարցնում հետևորդներից և մտերմիկ կապ հաստատում նրանց հետ։ Այս անգամ Լիլիթը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը մայրիկի, քույրիկի, մորաքրոջ և հորաքրոջ հետ է։

Լուսանկարին կից Լիլիթը գրել է․ «Իմ ընտանիքի ուժեղ կանայք»։ Լիլիթի հետևորդները հարազատների միջև նմանություններ են գտել և հիացել նրացով։


Понравилась статья? Поделиться с друзьями: