«Իմ եղբա՛յր, երբեք չէի մտածել, որ քո մասին այսպիսի գրառում կանեմ․․․կարոտը կյանքիս մի մասն է դարձել․․․»․ անմահացած հերոսի քրոջ անասելի հուզիչ գրառումը


Հերոսներն անմահ են։ Նրանք կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ ողջերս, կխոսենք ու խփոխանցենք նրանց սխրանքը սերունդներին։ Ինչպես ժամանակին ասել  է մեծ բանաստեղծ Հովհանես Թումանյանը՝ խոսքն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար։ Դարեդար խոսենք մեր հերոսների սխրանքից և անմահ  ու վառ պահենք նրանց սխրանքն ու նրանց անունները։

Անմահացած հերոսների շարքին է դասվել նաև Առուշանյան Սամվելը։ Ծնվել է 2001 թ․, Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 2019-ին մեկնել է ծառայության։ Ծառայությունն անցել է Ջրականում։ Նրա կյանքը կարճ տևեց․․․Սեպտեմբերի 27-ին նա  բարձրացավ դիրքեր պաշտպանելու հայրենիքը։

Յոթ օր  քաջաբար պայքարել է  և  ընկել հոկտեմբերի երեքին, բայց  հողին է հանձնվել ուղիղ մեկ ամիս անց։ Հերոսի քույրը պատմել է, թե ինչպիսի հույսով ու կարոտով է սպասել եղբոր վերադարձին, բայց նա դարձավ հրեշտակ։ Սամվելը հանգչում է Եռաբլուր Պանթեոնում։ «Իմ եղբա՛յր, երբեք չէի մտածել, որ քո մասին այսպիսի գրառում կանեմ։ Կարոտը սպանում է հոգիս դատարկված, սիրտս կոտրված։

Աչքս ճանապարհին քեզ եմ սպասում, ախպե՛րս։ Տանջվում եմ այն մտքից, որ դու չկաս։ Ուզում եմ բղավել, դուրս գալ տնից և փախչել։ Իմ եղբա՛յր, ինչո՞ւ այնպես արեցիր, որ կյանքում ինչից միշտ վախենում էի, այն կատարվեր։ Հարազա՛տս, միա՛կս, իմ ախպեր, ինչո՞ւ քրոջդ մենակ թողեցիր, վերջ դրեցիր մեր տոն օրերին, մեր ուրախություններին, մեր երջանկություններին։

Կարոտը կյանքիս մի մասն է դարձել։ Հիմա երկինքն ավելի շատ եմ սիրում, որովհետև դու էնտեղ ես։ Իմ եղբա՛յր, խոնարհվում եմ քո և Եռաբլուրում հանգչող բոլոր մեր եղբայրների շիրիմներին։ Դուք զոհվեցիք, որ մենք ապրենք.․․»,- սրտի մեծ ցավով գրել է հերոսի քույրը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!