«Իմ գարունները սկսվել են և միշտ կլինեն քեզնով․․․»․ ահա թե ով է Նազենի Հովհաննիսյանի քույրիկը


Նազենի Հովհաննիսյանը, ով ակտիվություն և հետևորդների հետ սերտ շփումներ է պահպանում համացանցային հարթակներում, երբեմն նաև ընտանեկան պատմություններ է ներկայացնում նրանց։

Նա հիմնականում հիշողություններով է կիսվում։ Դերասանուհու ծնողները վաղ են հեռացել կյանքից։ Եվ Նազենին հաճախ է նշում, որ անչափ շնորհակալ է ծնողներին ճիշտ դաստիարակության համար։

Նրանք երեք քույրիկներով ապրում են մահացած ծնողների օրհնանքն ու հիշողությունները սրտում։ Այս անգամ հաղորդավարուհին, դերասանուհին քույրիկի հետ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառման մեջ քույրիկին նույնացնում է գարնան հետ, ընդգծում է, որ իր գարունները հենց քույրիկի հետ են սկսվում։

Նազենին մասնավորապես գրել է․ «Իմ գարունները սկսվել են և միշտ կլինեն քեզնով՝ Էդիտ ջան, քո ծնունդով խաղաղություն բերես աշխարհին։

Քո ցավերը թողած միշտ ուրիշի ցավով ես ապրում, երազում եմ, որ այսուհետ միմիայն երջանկությամբ ապրես, սիրուդ սպասես և մեր ծնողների օրհնությամբ ամուր լինես միշտ»:


Понравилась статья? Поделиться с друзьями: