Իմ առաջին Tik Tok-ը․ Տեսեք թե ինչ տեսանյութ է հրապարակել Անդրեն և ինչ կերպարում


Անդրեն, որ շատերի կողմից է սիրված, նկարահանել և հանրայնացրել է մի տեսանյութ, որը շատերի ուշադրությունն է գրավել։

Երգիչը, ինչպես հայտնի է մասնացություն է ունեցել Հանրայինի եթերում հեռարձակվող Դիմակահանդես նախագծում։ Նա հանդես էր գալիս եղնիկի կերպարում։ Պետք է նշենք, որ կերպարը բավականին սիրվել էր հանրության կողմից և անգամ ժյուրիի ֆավորիտների շարքերում էր։

Ինչպես նկատում ենք այն նաև բավականաչափ սիրվել է հենց երգչի՝ Անդրեի կողմից, քանի որ նա երբեմն հանրայնացնում է կադրեր այդ կերպարում։ Նրան երկար ժամանակ չէին ճանաչում և չէին կարողանում կռահել, թե ով է թաքնված դիմակի տակ։

Անդրեին հոգեհարազատ է մնացել եղնիկը։ Այս անգամ երգիչը հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ ինքը կրկին եղնիկի կերպարում է և պարում է անվտանգության աշխատակիցների հետ։

Նրանք այն տղաներն են, ովքեր մասնակիցներին օգնում էին բարձրանալ բեմ և կրկին վերադառնալ կուլիսներ։ Տեսանյութին կից Անդրեն գրել է․  «Իմ առաջին Tik Tok»-ը։ Այն զվարճալի է ստացվել։ Տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!