«Իմ աշխարհ»․ Ալեն Սիմոնյանը տանգո է պարում դստեր հետ․ տեսանյութ


Ալեն Սիմոնյանը ոչ հաճախ, սակայն երբեմն հանրայանացնում  է ընտանեկան կադրեր, կարճ հոլովակներ, որոնք գրավում են հանրության  ուշադրությունը։

Օրերս Ալեն Սիմոնյանը մի լուսանկարի հրապարակմամբ հանդես եկավ, որն արվել էր նախագահականում։ Այն մեծ քննարկումներ առաջ բերեց։ Սկսվեցին քննադատական մեկնաբանություններ, այնուհետև օգտատերերը ֆլեշմոբ կազմակերպեցին նույն կերպ լուսանկարվելով։

Այս անգամ Սիմոնյանը զերծ է մնացել աշխատավայրից լուսանկար հանրայնացնելուց և ներկայացրել է հոլովակ, որտեղ դստեր հետ է։ Հայր և դուստր պարում են։

Նրանք մասնակցում են խնջույքի և պարել են Էրիկի «Իմ աշխարհ եկ» ստեղծագործության ներքո։ Նախագահն այդպես էլ մակագրել է տեսահոլովակը՝ «Իմ աշխարհ»։ Ալենը պարել է դստերը գրկած։

Հայր և դուստր ջերմ գրկախառնված են։ Այս մասին կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։ Հիշեցնենք որ Ալեն Սիմոնյանը երեք երեխաների հայր է։ Նա ունի երկու որդի և մեկ դուստր։


Понравилась статья? Поделиться с друзьями: