Իմ աննման, սիրուն, հմայիչ, բարի մամուշկա ջան․․․․ միայն տեսնեք Ալինա Մարտիրոսյանի մայրիկին․ նա ասես դստեր ընկերուհին լինի


Ալինա Մարտիրոսյանը թեև էկրաններին չէ, սակայն շարունակում է մնալ սիրված իր երկրպագուների կողմից։ Դերասանուհին ակտիվ է համացանցային տիրույթում և պահպանում է կապը  երկրպագուների հետ։

Այս շրջանում  դերասանուհու հրապարակումները, գրառումները հիմնականում քաղաքական բնույթ ունեն։

Բանն այն է, որ Ալինայի ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը, ով կուսակցության ղեկավար է և հայրենիքով անչափ մտահոգված, իր գործերում ներգրավել է նաև կնոջը։

Դերասանուհին այս անգամ մայրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել և շնորհավորել նրան։

Նա մասնավորապես գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ աննման, սիրուն, հմայիչ, բարի մամուշկա ջան, Աստծո օրհնությունները միշտ քեզ հետ լինեն, թող քո բոլոր բարի նպատակները և աղոթքները հասնեն Աստծուն»։

Դերասանուհու հետևորդները նկատել են Ալինայի մայրիկի անչափ երիտասարդ տեսքը։ Նա ասես դստեր ընկերուհին լինի։ Բազմաթիվ օգտատերեր շնորհավորել են նրան ու բարին մաղթել։


Понравилась статья? Поделиться с друзьями: