Վարդան Դավթյանը բնակվում է Կանադայում, սակայն պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա և պաշտպանել երկիրը։

Վարդանը մեծացել է այդ երկրում և այժմ տուն և աշխատանք թողնում է Կանադայում և շտապում օգնության։ Նա այդ որոշմանն է հանգել այն բանի համար, որ չի կարողանում կողքից, լուրերով հետևել իրադարձություններին և հանգիստ ու խաղաղ ապրել, քանի որ ընտանիքի մի մասն այնտեղ է ապրում։

«Իմ այստեղ մնալն ու հեռվից հետևելը ճիշտ չէ», — ասում է հայազգի երիտասարտը և սխալ համարում, որ հեռվից հետևում է, թե ինչպես է քանդվում իր համայնքը, իսկ առավել ոգևորող է այն հանգամանքը, որ ընտանիքի անդամներին կտեսնի, որոնց երեք տարի չի տեսել։

Կանադայի հայկական համայնքը օգնության փաթեթներ է պատրաստել և Վարդանի միջոցով ուղարկում է Ուկրաինա, որպեսզի փոքր-ինչ օգտակար լինի։

Այդ փաթեթներում դեղորայք է, առաջին անհրաժեշտութայն իրեր և այլն։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսնյութում։