Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը հիացրել է հանրությանը ոչ միայն իր դերասանական բաձր տաղանդով, այլև հաղորդավարական բարձր ունակություններով։

Սաթենիկ Հազարյանին համացանցային հարթակում հետևում են հազարավոր օգտատերեր, որոնք մշտապես հիանում են նրանով։ Դերասանուհին ակտիվ է սոցտիրույթում և երբեմն-երբեմն պատմում է իր կյանքի իրադարձությունների և առօրյայի մասին։

Սաթենիկը հարցազրույցներում մի քանի անգամ խոսել է իր անցյալի մասին և պատմել ամուսնալուծության մասին և այդ ընտանիքում իր դժվարին կյանքի վերաբերյալ ներկայացրել որոշ մանրամասներ։

Այժմ Սաթենիկը ապրում է իր երկու հրաշք բալիկների հետ և հաճախ խոսում նրանց մասին և նրանց հանդեպ արտահայտում իր նվիրական սերը։ Այս անգամ դերասանուհին երեխաների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և կից կատարել հուզիչ գրառում։

Նա մասնավորապես գրել է․ «Իմ ամենաթանկարժեք և ամենասիրելի մարդիկ այս աշխարհում։ Արմեն և Լյուսի»։ Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։ Դերասանուհու որդին արդեն բավականին մեծ երիտասարդ է դարձել։