«Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր.․․». Վահե Խաչատրյանի անչափ հուզիչ հրապարակումը


Հանրությանն անչափ մեծ հուզմունք ու վիշտ պատճառեց Արմինե Ճաղարյանի կյանքի ողբերգական ավարտը։ Հաղորդավարուհին անչափ սիրում էր իր աշխատանքը և աշխատում մեծ նվիրումով և այնքան ու սիրով  մեծ նվիրումով, որ կյանքից հեռացավ հենց աշխատանքային պրոցեսի ժամանակ։

Նկարահանող խումբը նկարահանուներ էր իրականացնում Դեբեդ գետում և Արմինեն նավակից վայր է ընկել։ Գետը նրան քշել էր և փրկել երիտասարդ աղջկան այդպես էլ չի հաջողվել։

Կնոջ մահը հաղթահարել չի կարողանում նրա ամուսինը՝ հումորիստ Վահե Խաչատրյանը։ Նա համացանցում լռություն էր պահպանում և հրապարակումներով հանդես չէր գալիս։ Սակայն այսօր հումորիստը բացառություն է կատարել և անչափ հուզիչ հրապարակում կատարել։

Վահեն հանրայնցրել է իր և Արմինեի համատեղ ջերմ ու սիրառատ լուսանկարը և կից գրել․ «Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր: ԻՄ ՍԵՐ»։

Շնորհավորում ենք երիտասարդ հաղորդավարուհու երկնային ծնունդը և մեծ համբերություն և ուժ ցանկանում Վահեին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!