Նազենի Հովհաննիսյանը հաճախ է կյանքի վերաբերյալ խոհափիլիսոփայակն գրառումներով հանդես գալիս, որոնք հաճախ ուշագրավ խորհուրդներ ասես լինեն։

Եվ ահա հաղորդավարուհին, դերասանուհին հերթական ուշագրավ գրառումն է կատարել։ Նա գրել է, որ ամեն բան սկիզբ և վերջ ունի, ապա գոհունակույթուն է հայտնում, որ հավերժ չէ հատկապես մարդը, քա նզի մենք բոլորս իսպառ կհոգնեինք։

Հաղորդավարին նշում է, որ մարդը մշտապես կառչում է «ունեցածից» և մշտապես անցյալի հուշերով է կապկպված, որն էլ չի թողնում առաջ գնալ և ծանրացնում է։ «Իսկ թե թռչել ես ուզում, ուրեմն քեզ ներքև քաշողին պետք է բաց թողնես։ Եթե իր տված խոսքի արժեքը և գինը չգիտի, ուրեմն՝ քոնը չէ՛:

Եթե չի պայքարում քեզ հետ, ուրեմն երիցս քոնը չէ: Տոկսիկ հարաբերությունները անգամ սովորական ընկերությունն են թունավորում: Իմա՞ստը էդպիսի ընկերության։ Թվում է՝ մարդը թևեր չունի. ՈՒՆԻ․ նրա թևերն տարածական են և շատ ավելի յուրօրինակ թռիչքների կարողությամբ: Ուղղակի բաց թողնել է պետք ներքև քաշող մարդկանց։

Ու որոշել լիարժեք լինել՝ կրելով պատասխանատվությունը սեփական կյանքի և որակի համար»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը: