Իլհամն իր այդ ելույթով հասկանում է, որ ինքն էլ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, ընդհուպ մինչև Երևանը….


Ստյոպա Սաֆարյանը համացանցային իր տիրույթում ներկայացրել է իր վերլուծություններից մեկը, որը կարճ և հստակ ցույց է տալիս Իլհամ Ալիևի տարածքային հավակնությունների մասին։

Քաղաքական վերլուծաբանը մասնավորապես գրել է․ «Բաքվի բռնապետի 24/12/22 ելույթը «Արևմտաադրբեջանցիների միության» հավաքին Հայաստանի հանդեպ ամենացինիկ և լպիրշ տարածքային հավակնությունների մասին է:

Այն լավագույնս ապացուցում է քանիցս իմ վերլուծություներում պնդածս թեզը, որ նա կողմ չէ Ալմա Աթիի պայմանագրի հիման վրա Հայաստանի հետ խաղաղություն կնքելուն (իրականում հասկանանք միմյանց վրա չհարձակվելուն մասին պայմանագիր), որի համաձայնություն տվել էր Վաշինգտոնում, Ժնևում և Պրահայում, դրա համար էլ Վաշինգտոնյան ու Պրահյան ձևաչափերից թռավ դեպի ռուսական դաշտ՝ Արցախն ու «Զանգեզուրի միջանցքը» ստանալու։

Դրա համար էլ փակեց Լաչինի միջանցքը, որպեսզի «բազարը» բացի։ Մոսկովյան նախարարական հանդիպման Հայաստանի բոյկոտը խախտեց թե Բաքվի, թե Մոսկվայի պլանները։

Հիմա էլ քանի որ չի ստացել «միանցքը»  և Արցախը՝ իմանալով, որ Լաչինի միջանցքը ստիպված է առաջիկայում բացել, Իլհամն իր այդ ելույթով հասկանում է, որ ինքն էլ տարածքային պահանջներ ունի Հայաստանից, ընդհուպ մինչև Երևանը….»։


Понравилась статья? Поделиться с друзьями: