«Ի՞նչ տեսք ունի դերասանը 4 ամիս ներկայացում չխաղալուց հետո». Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել


Մկրտիչ Արզումանյանն իր սոցցանցային էջում մի հետաքրքիր սկզբունք է մշակել: Հրապարակում է տարբեր հետաքրքիր լուսանկարներ՝ դրանց տալով ինքնատիպ ու հումորային մեկնաբանություններ:

Լինում են դեպքեր, երբ այդ մեկնաբանությունները համընկնում են օրվա տարբեր ակտուալ թեմաների հետ՝ ավելի ուշարժան դարձնելով դերասանի հրապարակումը:

Նրա հրապարակած բոլոր լուսանկարներն էլ ունեն իրենց պատմություններն ու հատուկ իմաստները: Հերթական լուսանկարը մեկուսացման թեմատիկայի մասին է:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» արտասովոր հեշթեգով լուսանկարը դերասանը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ տեսք ունի դերասանը 4 ամիս ներկայացում չխաղալուց հետո»:

Սենսացիոն լրատվական նյութի վերնագիր հիշեցնող այս մեկնաբանությունն առաջ է բերել դերասանի հետևորդների ծիծաղն ու հետաքրքիր մեկնաբանությունների տեղիք տվել:

Լուսանկարում դերասանը կապույտ մանկական գլխարկով է և խոշոր, կլորացրած աչքերով: Ինչպես հայտնի է, համավարակը միառժամանակ անգործ է թողել շատ դերասանների:

Ոմանք այդ մասին բարձրաձայնում են, ոմանք ակցիաներ անում, իսկ Մ. Արզումանյանը պարզապես հումորային լուսանկարներ է հրապարակում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!