Այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողը Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին հարց ուղղեց, թե ի՞նչ կասի Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ պատրաստ է որդուն փոխանակել գերիների հետ։

Լևոն ասել է, որ դա Փաշինյանի հերթական պոպուլիստ հայտարարությունն է, ինչպես նաև նշել է, որ պարզ է ոչ ոք չի ասի՝ այո՛, երեխային տուր, մյուսներին բեր։ Լրագրողը շարունակելով զրույցը՝ կրկին հարց է ուղղել, թե արդյոք ինքը կգնա՞ր այդ քայլին՝ Աշոտի փոխարեն։

Լևոն Քոչարյանը պատասխանել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավար, ապա այսքան գերիներ չէին լինի և նման հարց չէր առաջանար և քննարկվեր։

Հիշեցնենք, որ քարոզարշավն այսօր «Հայաստան» դաշինքն անցկացրել է Կոտայքի մարզում և համակիիրների հետ հանդիպումներ ունեցել մի շարք քաղաքներում և գյուղերում, որտեղ դաշինքի անդամները բազմաթիվ ելույթներով են հանդես եկել։

Լևոն Քոչարյանի պատասխանը մանրամասնորեն կարող եք լսել վարը ներկայացված տեսանյութում։