«Ի՞նչ մտածես՝ անգրատիտությո՞ւն է, կարող է լինել, բայց շատ դաժան անգրագիտություն է»․ Փաշինյանը «խելագարվելու պատմություն» է պատմել


Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի համայնքներում կայացած հանդիպումներին պատասխանել է մի շարք հետաքրքրություն պարունակող հարցերի։ Խոսել է քառօրյա պատերազմից, նշել, որ այդ ժամանակ զենք-զինամթերքը սպառվել էր կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ ոք զենքի վերջանալու հետ կապված ոչինի չի ասել։

Այնուհետև 2016 թ․ պատերազմից մի պատմություն է պատմել, որը վարչապետը որակել է՝ որպես խելագարվելու պատմություն։ Նա մանրամասնել է՝ ասելով, որ երբ պատերազմ է սկսվում, առաջնահերթություն է դառնում զինվորներին հեռացնելը զորամասերից և պահեստները դատարկելը։

Եվ հակատանկային ահռելի քանակությամբ զինամթերք պատերազմի օրերին տեղափոխվում և տեղակայվում է զորամասերից մեկի պահեստում, որը շատ կարճ ժամանակ անց ոչնչացվում է հակառակորդի կողմից։

«Տանեին մի ծառի տակ դասավորեին ավելի տրամաբանական կլիներ»,- ասել է Փաշինյանը և մանրամասնել, որ զորամասը մոտավորապես քսանհինգ տարվա է եղել և այդչափ զինամթերքը մեկ ժամ անց ԱԹՍ-երով ոչնչացվել է և պատճառվել մի քանի միլիոն դոլարի վնաս։

«Ի՞նչ մտածես՝ անգրատիտությո՞ւն է, կարող է լինել, բայց շատ դաժան անգրագիտություն է»,- ավարտել է պատմությունը Նիկոլ Փաշինյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: