Ի՞նչ մոր կաթ եք կերել… Տաթևիկ Ադումյանը լաց է եղել և զայրացել Եռաբլուրի մասին խոսելիս․ տեսանյութ


Տաթևիկ Ադումյանն այն դերասանուհիներից է, այն հանրային դեմքերից, ով համացանցային հարթակներում ունենալով մեծ լսարան՝ երբեք չի խոսել հանրային ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներից, հատկապես՝ քաղաքականությունից։

Նա համացանցում ակտիվություն ունի, սակայն ցույց է տալիս և խոսում իր կյանքի ուշագրավ իրադարձություններից, հանգստից, ժամանցից և որոշակի մանրամասներ հայտնում իր կյանքից երկրպագուներին։ Սակայն այս անգամ դերասանուհին հոլովակ է հանրայնացրել, որտեղ բավականին զայրացած է եղել։

Նա խոսել է Եռաբլուրի հայտնի միջադեպից և  խոսքն ուղղելով կարմիր բերետավորներին՝  հարցրել է, թե ինչ դաստիարակություն են նրանք ստացել և ինչ մոր կաթ են խմել։

Հավելել է, որ հերոսների ծնողների աչքերի մեջ նայել անգամ չի ստացվում,ուր մնաց քաշքշել ու դուրս բերել Եռաբլուրից։

Հոլովակում դերասանուհին բավականին զայրացած է եղել, նա նույնիսկ հուզվել ու տեսախցիկի առջև լաց է եղել։ Մանրմասներն  առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: