Ի՞նչ հարցով է Արամ MP3-ին դիմել Գագիկ Սուրենյանին


Ամանորն ասոցացվում է ձյան հետ։ Երբ տեղում է առաջին ձյունը, բոլորս սկսում ենք տոնական խառնաշփոթի մեջ ընկնել։ Որքան էլ բողոքենք տոնական անցուդարձից, միևնույնն  է Ամանորին սպասում ենք։

Սպասում ենք լավագույնի, նոր հույսերի ակնկալիքով։ Այս տարի կարծես կրկին ձյուն չի լինի։ Առանց ձյան կարծես ամանորյա տրամադրվածությունը պակասում է։ Երեխաների ուրախությունը նույնպես ապահովվում է ձյան առկայությամբ։

Նրանց համար առատ ձյունն արդեն տոն է։ Ձյուն, Ձմեռ պապիկից նվեր ՝ ահա և վերջ։ Նվերն իհարկե կլինի, իսկ ահա ձյան մասով Արամ MP3-ին դիմել է Գագիկ Սուրենյանին։ Նա սրտնեղել է ձմռան նման եղանակից։

Նա հումորային հրապարաում է կատարել։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ կաղամբներով ձնեմարդ է պատրաստել և կից նշել Գագիկ Սուրենյանին՝ հարցնելով, թե ինչ կասի նա այդ մասին։

Արամ MP3-ին մասնավորապես գրել է․ «Արդեն սովորական դարձած անձյուն նախատոնական տրամադրություն: Սուրենյան ջան, մի լավ բան ասա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: