Արդեն երկու օր է համացանցային հարթակը լի է Հայկոյի հիշատակին նվիրված համերգի դրվագներով։ Հայ էստրադայի մի շարք ներկայացուցչներ, սիրված դեմքեր կատարել են իրենց տաղանդավոր ընկերոջ ստեղծագործությունները։

Նրանք մասնակցում էին համերգի, սակայն այնքան տխուր էին։ Ոչ ոք չի կարողանում համակերպվել, հավատալ Հայկոյի անժամանակ մահվան հետ։

Համերգի փորձերից մեկի ժամանակ Սիրուշոն կիսատ թողնելով երգը՝ նշում է, որ չի կարողանում երգել, քանի որ ականջին Հայկոյի ձայնն է գալիս։

Անչափ դժվար էր նրանց համար կատարել Հայկոյի երգերն առանց նրա ու նրա հիշատակի համար։ Էիկ Կարապետյանն էլ հուզվում ու հենց բեմում ծնկի իջաց լաց է լինում։

Նա հանրայնացրել է համերգի այդ հատվածը և կից գրառման մեջ գրել․ «Դեռ 2014-ին դու ինձ խոստացել էիր այս երգը երգել մեր հարսանիքին, բայց․․․ Երգը այդ օրը հնչեց․․․ առանց քեզ․․․ Իսկ քո ծննդյան օրը`քեզ համար, ախպե՛րս․․․ Հայկոս»։ ՏԵսանյութը՝ վարը։