Ի՞նչ ազդեցություն է ունենում գարեջուրը տղամարդկանց օրգանիզմի վրա․ գիտնականների նոր բացահայտումը


Երբեմն գարեջրի մասին այնպիսի մի թեզ է պտտվում, ըստ որի՝ այն տղամարդկանց առավել ստեղծագործ է դարձնում։

Կարծիք կա, որ այն հորինել են հենց գարեջուր սիրող տղամարդիկ։ Այս ալկոհոլային խմիչքի վերաբերյալ գիտնականները յուրօրինակ թեստ են անցկացրել։

Համաձայն այդ թեստի՝ Իլլինոյսի համալսարան են հրավիրվել շուրջ քառասուն տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրին հյուրասիրել են երկու բաժին գարեջուր և առաջարկել գլուխկոտրուկներ։

Տղամարդիկ, ովքեր ընդունել էին հյուրասիրությունը և խմել գարեջուրը, հրաշալիորեն  գլուխ են հանել այդ գլուխկոտրուկներից և այդ խնդիրներին ստեղծագործ լուծումներ տվել, իսկ այն տղամարդիկ, ովքեր հրաժարվել էին գարեջրից, չեն կարողացել թեստի արդյունքներում բարձր ցուցանիշներ գրանցել։

Ըստ այդմ՝ գիտնականները հայտարարել են՝ չնայած այն բանին, որ ստեղծագործ լինելը հրաշալի է, սակայն երբ մարդ արբած է և վատ արարքներ է գործում, նրա ստեղծագործ անհատականությունը դադարում է հետաքրքրել շրջապատին։ Նրանք հորդորել են ճանաչել չափը և չանցնել սահմաններ։


Понравилась статья? Поделиться с друзьями: