Դիանա Մխիթարյանը հանրության առաջ հանդես է գալիս որպես երգչուհի, դերասանուհի։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներում։

Դիանան այն հայտնիների շարքին է դասվում, ով սիրում է ցույց տալ հանրությանը, թե ինչ է կատարվում ետնաբեմում և իր մտերիմ հարաբերություններն այլ դերասանների հետ։ Նրա մի շարք մտերիմ ընկերներ հայտնի դեմքեր են։

Դիանան բավականին մեծ ակտիվություն ունի նաև համացանցային տիրույթում և սիրով հետևորդներին հաղորդակից է դարձնում իր կյանքի, առօրյայի մանրամասներին։

Եվ ահա դերասանուհի երգչուհին մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ կարճ ու զվարճալի զրույց է ունեցել դերասան Լեռնիկ Հարությունյանի հետ և ոչ միայն։ Հոլովակում կարելի է հանդիպել մի շարք այլ հայտնիների, որոնց Դիանան հարցնում է, թե արդյոք կարոտել են իրեն։

Դիանա Մխիթարյանը հաճախ է քննադատվում ժարգոնային խոսք ունենալու մեջ։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։