«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը, ով հայտնի է իր քաղաքական քննադատական վերլուծական գրառումներով, այսօր համացանցային տիրույթում գրառմամբ է հանդես եկել, որտեղ ներկայացրել է ժողովրդի իրական պահանջը և հավելել, որ այդ նույն ժողովուրդը չի զիջելու իր կողմից նվաճած ազատությունը ամեն մեկին։

Նշել է նաև, որ կարծես կան թեկնածուներ, ովքեր այդ ամենը չեն հասկանում կամ էլ հասկանում են, ուղղակի «թուլափայի դիմաց ոռնում են, գալարվում»։

Լյովա Եղիազարյանը մասնավորապես գրել է․ «Ժողովրդի պահանջը՝ թույլ չտալ նախկին հանցագործ ռեժիմի վերադարձը, հոգեկան խանգարմուններ է առաջացրել ռևանշիստների և նրանցից սնվող խմբակի անդամների մոտ:

Վիրավորում ու հայհոյում են մարդիկ,որոնք երկրին մի հյուլեի չափ օգուտ չեն տվել, որոնք չեն զգացել աշխատանքով ընտանիք պահելու հաճույքը, որոնց համար ծախու լինելը հպարտություն է, միջակությունը՝ քաղաքակրթական արժեք։ Սրանք չեն հասկանում, որ իրենց խաբում են՝ իշխանափոխություն չի լինի, կամ էլ հասկանում են, բայց թուլափայի դիմաց ոռնում են, գալարվում:

Ժողովուրդը իր նվաճած ազատությունը չի զիջի ամեն մի անգրագետ գյադա-գյուդայի, արկածախնդիր ռուսական սապոգը համբուրող լաքեյների, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի շահառուներին»։