Ժամանակակից Հատիկոյի հուզիչ պատմությունը


Երևի յուրաքանչյուր երկրում կա Հատիկո՝ շուն, որն սպասում է իր տերերին։ Թաիլանդը բացառություն չէ։ Մոտ չորս տարի առաջ քաղաքներից մեկի բնակիչները մայրուղու մոտ շուն են նկատել, որն անտուն կենդանու տեսք չուներ։ Շունը խնամված էր և մաքուր։

Նա կանգնած նայում էր ճանապարհին՝ սպասելով տերերին։ Ժամանակն անցնում էր, բայց շունը նույն տեղում կանգնած էր։ Ոչ ոք չէր եկել նրա հետևից։ Մաքուր փափլիկ շունիկից նա վերածվեց նիհար և կեղտոտ անտուն կենդանու։

Տեղի բնակչուհիներից մեկը՝ Սաովալակը, խղճացել է շանը և վերցրել իր մոտ՝ անվանելով Լեո։ Բայց շունը փախչել է իրենից և գնացել նույն տեղը՝ մայրուղի՝ սպասելու իր տերերին։ Այդ ժամանակ կինը որոշեց ուղղակի սնունդ բերել շանը։ Լեոյին այլ մարդիկ էլ էին փորձում տուն վերցնել, բայց արդյունքը նույնն էր։ Մարդիկ խղճում էին շանը՝ կարծելով, որ խեղճին դուրս են շպրտել տերերը, իսկ շունը չգիտեր դա։

Այնումենայնիվ, բնակիչներից մեկը որոշեց Լեոյի լուսանկարը տեղադրել համացանցում։ Տղային գրել է մի ընտանիք՝ նշելով, որ Լեոն շատ նման է իրենց շանը՝ Բոն Բոնին, որը կորել է 2015 թվականին։ Պարզվում է, որ ընտանիքն անցնելիս է եղել այդ քաղաքով և լիցքավորման կետում նրանց շունը կորել է։ Գտնել շանը նրանք չեն կարողացել։

Ընտանիքը մեկնեց իրենց շան հետևից, որը, տեսնելով տերերին, նետվեց իրենց մոտ։ Շունը շատ էր ուրախացել, որ նրան գտել են։ Այստեղ պետք է երջանիկ ավարտը լիներ, բայց՝ ոչ։ Կենդանին բոլորին զարմացրեց՝ հրաժարվելով տերերի հետ մեկնել։

Նա դուրս թռավ մեքենայից և պառկեց Սաովալակի ոտքերի մոտ։ Որոշվեց, որ Լեոն՝ Բոն Բոնը, կմնա կնոջ մոտ, իսկ նախկին տերերը ֆինանսապես կօգնեն նրան։ Զարմանալի է, բայց հանդիպումից հետո շունն այլևս չէր փախչում Սաովալակի տնից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!