«Թվում է, թե ուր որ է կխոսես մեզ հետ մեծ մարդու պես, կպատմես մեզ քո մասին, դու տարբրվում ես բոլոր երեխաներից»․ Լիլիթ Մուրադյանը 5 ամսական որդու մասին


Հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր հրապարակում է կատարել․

նա երեխաների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառման մեջ շնորհավորել է երկրորդ բալիկին հինգ ամսական բոլորելու կապակցությամբ և նկարագարել, թե ինչպիսի բալիկ է Միքայելը։

Լիլիթը մասնավորապես գրել է․ «Շնորհավոր 5 ամսականդ տղաս, դու մի ուրիշ բալիկ ես, շատ ուրիշ, քո մեծ աչքերի մեջ կարծես մի ամբողջ կյանք լինի, 44 օր, որ միասին ենք ապրել ու պայքարել։

Թվում է թե ուր որ է կխոսես մեզ հետ մեծ մարդու պես, կպատմես մեզ քո մասին, դու տարբրվում ես բոլոր երեխաներից, իմ փխրուն, բարի ձագուկ:

Դու և Անդրեան առողջ եղեք, մնացած ամեն բան մենք կանենք ձեզ համար, որ ունենաք անհոգ մանկություն, շնորհկալ ենք, որ կաք մեր կյանքում ու մեր դատարկված սրտերին և հոգիներին ստիպում եք ապրել»։ Լիլիթի հետևորդները  շնորհավորել են փոքրիկին և առողջություն մաղթել նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!