«Թվում է՝ նմանվում եմ Քարդաշյանների միակ շիկահեր քրոջը․․․»․ Արմինկայի նոր կերպարը


Արմինկան շաունակում է ակտիվ կերպով վարել ինսթագրամյան իր հարթակը և սերտ կապ պահպանել երկրպագուների հետ։

Ամերիկաբնակ հայ երգչուհուն վերջերս հազվադեպ կարելի է հանդիպել համերգներին, բայց փոխարենը ակտիվ կերպով կադրեր է հանրայնացնում և չի թողնում մոռանալ իրեն։

Նրա հետևորդները նկատել են և այդ մասին մեկնաբանություններում նշել, որ Արմինկան է՛լ ավելի է գեղեցկացել, նրա հմայքն ավելացել  է և երգչուհին ասես՝ երիտասարդանում է։ Օրերս երգչուհին նոր հրապարակմամբ է հանդես եկել և հետևորդներին նեկայացել նոր ոճային տեսքով։

Նա իր շիկահեր վարսերը հավաքել է վեր։ Երգչուհին լուսանկարում գտնվում է մեքենայի մեջ և լուսանկարի հեղինակը հենց ինքն։ Նա  նաև գրառում է հավելել, որտեղ նշել է, որ այդ կերպարում ինքն իրեն նմանեցնում է Քարդաշյաններ քույրերից մեկին։

Արմինկան գրել է․ «Սազո՞ւմ է մազերի այս ոճն ինձ։ Ինձ թվում է՝ նմանվում եմ Քարդաշյանների միակ շիկահեր քրոջը։ Բայց, մեծ հաշվով, ինձ դուր է գալիս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: