«Թուրք  շուն հերդ 7000 տղու գլուխ ա կերել»․ կրկին այցելել են Աշոտ Փաշինյանի աշխատավայր և վիրավորել ծնողներին․ տեսանյութ


Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի աշխատանքի ընդունման լուրը տարածվելուն պես, տղան աշխատավայրում հյուրերի պակաս չի ունենում։

Աշոտին այցելում են տեսախցիկներով և վիրավորական խոսքեր ասում՝ մասնավորապես ծնողներին։ Աշոտը չափազանց համբերատար է այդ հարցում։ Նախորդ անգամ Աշոտին էր այցելել Արիանա Հովսեփյանը և վիրավորական խոսքեր հնչեցերել նրա ծնողների հասցեին։ Աշոտը այդ անգամ էլ լուռ և համբերատար լսել է։

Իսկ այսօր Աշոտ Փաշինյանին կրկին այցելել են և հարցրել, թե ի՞նչ իրավունքով է նա շրջում Հայաստանում, երբ նրա «թուրք շուն հերը յոթ հազար տղու գլուխ ա կերել»։

Աշոտ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել այդ հարցին, ասելով, որ չի կարողանում հասկանալ այդ հարցի իմաստը, այնուհետև նկարահանողի հարցին, թե ինչպե՞ս է ազատ շրջում, երբ հազարավոր տղաներ վիրավոր պառկած են հիվանդանոցներում, Աշոտը պատասխանել է, որ նրանց մի մասը իր ընկերներն են, նրանցից ոմանք էլ իր աչքի առաջ են վիրավորվել։

Նման արարքը դատապարտելի է և արժանի պարսավանքի։ Մանրամասները կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: