Ռոբերտ Քոչարյանին նախընտրական քարոզարշավի շրջանակում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ համակիրներից մեկն ասել է, որ մի քանի տեղ կարդացել է «վարչապետ» ձևակերպումը և դրա հետ չի կարողանում հաշտվել։

Քաղաքացուն ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Ինձ էլ էդ դուր չէր գալիս․ նախագահն ավելի լավ ա»։ Այնուհետև քաղաքացին նշել է, որ իրենց համար Ռոբերտ Քոչարյանը կմնա հավերժ նախագահ։

Նշել էր նաև, որ ոչ մի խնդրանք նախագահին չունեն, քանի որ միակ խնդրանքը նախագահի վերադարձն էր և այն արդեն իրագործված է։ Շնորահակալություն հայտնեց այն մեծ պատասխանատվության համար, որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է․ նա պատրաստակամություն է հայտնել վերցնել երկրի ղեկը իր ձեռքը և այն դուրս բերել այս ծանր իրավիճակից։

«Կարևորը դուք եք , Ձեր անձը, մենք Ձեր կողքին ենք, այնուամենայնիվ, թույլ տվեք մի հարց տալ՝ մեր աշխարհը գողացան մեզանից էս երեք տարում․․․գիտեմ խոստումներ չեք սիրում տալ․ կվերադարձնե՞ք մեզ մեր աշխարհը»։

Ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Կանեմ ինձանից ամեն ինչ դրան հասնելու համար։ Համենայն դեպս ես չեմ տեսնում, որ որևէ մեկը ներկա պայքարում մտած մարդկանցից կարող է դա անել ինձնից լավ»։ Տեսանյութը՝ կից։