«Թույլ կողմս գտելա»․ շլացուցիչ պրեմիերա՝ Քրիստինա Եղոյանից


Անկրկնելի երգչուհի Քրիստինա Եղոյանը հրաշալի պրեմիերա է ներկայացրել՝ «Թույլ կողմս գտելա»։ Հրաշալի պրեմիերան անտարբեր չի թողնի, վստահաբար, ոչ մեկին։ Հաշված րոպեներ են անցել պրեմիերայից, բայց արդեն այն հասցրել է սիրվել ունկնդիրների կողմից։

Օրերս ԱՄՆ վերադարձած երգչուհին նշում է՝ թեև տեսահոլովակ է նկարահանել, այն այլ երգի համար էր, իսկ այս երգն առանց տեսահոլովակի է լինելու։ Չնայած դրան, անչափ գեղեցիկ պաստառ ունի երգը։ Քրիստինան, ինչպես միշտ, շլացուցիչ է։

Նա կրում է աբստրակտ ոճի ճերմակ զգեստ՝ խորը լանջաբացվածքով և ծավալուն երկար թևքերով։ Հրաշք զգեստն ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը։ Գեղեցկուհու երկար վարսերը լոքոնների են վերածված և մի ուսի վրա թափած․ շատ գրավիչ է։

Խոսքեր չկան Քրիստինայի գեղեցիկ դիմահարդարման մասին․ պարզապես հրաշք է։ Նրա գրավիչ աչքերն ու շուրթերն ավելի են գեղեցկացել ոճային դիմահարդարման շնորհիվ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!