Բոլոր ժամանկների սիրված արտիստ Աշոտ Ղազարյանի կողմից նոր լուսանկար է ներկայացվել։ Այն անչափ ջերմ ու գեղեցիկ է ստացվել։

Դերասանը լուսանկարում թոռնիկների հետ։ Այն ադպես էլ մակագրված է եղել․ «Թոռներիս հետ»։ Աշոտ Ղազարյանը իր հարցազրույցներում և ամենատարբեր առիթներով հաճախ է խոսում ընտանիքի մասին։ Նա չափազանց բարձր է դասում ընտանիքը և այդ արժեքը։

Որքան էլ սիրում է ժամանակն անցկացնել կնոջ հետ, ապրել ու կենցաղը կիսել միայն կնոջ հետ, անասելի ուրախ ու երջանիկ է լինում, երբ ընտանիքը իրար գլուխ է հավաքվում։ Նրանք բոլորն էլ առանձին են ապրում, իսկ ամռանը հաճախ է պատահում, որ բոլորը հավաքվում են մեկտեղ։

Եվ ահա այս տարին հենց այդ երանելի ամառներից է, երբ սիրված արտիստի համար անչափ երջանիկ շրջան է․ ընտանիքի բոլոր անդամները գտնվում են մեկ հարկի տակ և վայելում միմյանց ու թոթափում կարոտը։

Աշոտ Ղազարյանի՝ թոռներով շրջապատված ջերմ լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։