Հանգստյան օրերն առաջարկում ենք է՛լ ավելի հետաքրքիր և համեղ դարձնել մեզ հետ։ Բերել ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ դուք կստանաք անչափ համեղ, նուրբ թխվածքաբլիթներ, որոնք կհիացնեն բոլորին յուրօրինակ համով։ Կարելի է պատրաստել և համեղ թխվածքաբլիթները տանել քաղաքից դուրս և վայելել ամառային զով երեկոները բնության գրկում։

Անհրաժեշտ է՝
Հավկիթ — 1 հ․
Շաքարի փոշի — 70 գ
Վանիլ — 8 թ․գ․
Աղ — 1 պտղունց
Թթվասեր — 120 գ
Կարագ — 120 գ
Փխրեցուցիչ — 1 թ․գ․
Ալյուր — 320 գ

Միջուկի համար օգտագործեք կաթնաշոռ, խտացրած կաթ, շոկոլադ կամ որևէ մրգի ջեմ և իհարկե ընկույզ և այլ ցանկացած տեսակի ընդեղեն։ Ալյուրը, վանիլը, աղը, փխրեցուցիչը, շաքարի փոշին միախառնել, միացնել սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը, ձեռքերով լավ տրորել՝ հասցնելով միասեռ զանգվածի։

Հավելել հավկիթը, թթվասերը։ Ստանալ փափուկ խմոր և դնել սառնարանում, որտեղ պետք է թողնել 2 ժ։ Այնուհետև բաժանել մասերի, ստանալ գնդեր, որոնցից յուրաքանչյուրը բացել գրտնակով հնարավորինս բարակ, եզրերը սեղմել պատառաքաղով, ձևավորել, ինչես պատկերված է լուսանկարում։

Լցնել միջուկը, ոլորել, ստանալ խողովակ, վրան քսել հարած հավկիթ և թխել 180 աստճան տաք ջեռոցում՝ 20 ր։ Վրան շաղ տալ շաքարի փոշի։