Թե ինչ է կատարվել Իշխանասարում, ուղիղ միացմամբ պատմել է ֆեյսբուքյան օգտատերը․ տեսանյութ


Ժամեր առաջ համացանցում   կայծակնային արագությամբ տարածվեց լուր, ըստ որի՝ Սյունիքում հակառակորդը առաջխաղացում ունի։

Խոսվում էր այն մասին,  որ Իշխանասարում սահմանազատման աշխատանքներ կատարելիս թշնամին օգտվել է առիթից, դադարեցրել սահմանազատման կատարվելիք աշխատանքները և առաջ շարժվել, այնուհետև տարածվեց, որ հակամարտություն է տեղի ունեցել և անգամ կան վիրավորներ, ընդհուպ մինչև՝  մարզերում զորահավաք են կատարում։ Սակայն ՊՆ-ն հերքեց լուրը՝ նշելով որ այն իրականությանը չի համապատասխանում։

Այնուհետև տեղի բնակիչները տեսանյութեր էին նկարում և տարածում ՝ ցույց տալով, որ Իշխանասարում կյանքն ընթանում է բնականոն հունով։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը  ուղիղ միացմամբ ցույց է տվել, որ խուճապ չկա։

Օգտատերը տեսանյութում պատմում է, որ հակառակորդը փորձել է առաջ գալ, սակայն կարճ ժամանակամիջոցում նրա առաջխաղացումը կասեցվել է։ Իշխանասարում իրավիճակը խաղաղ է, բնակչությունը խուճապի մատնված չէ։

Իշխանասաում իրավիճակի մասին պատմող տեսանյութը  կարող եք հետևել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!